«Ոսկե գնդակ»-ի հանձնման պաշտոնական արարողությունից հետո «Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը հարցազրույց է տվել կատալոնական պարբերականներից մեկին: Նախագահը հերքել է Դավիդ Վիլյայի` ակումբը լքելու մասին շրջանառվող լուրերը:
Հիշեցնենք, որ Վիլյայի ծառայություններով են հետաքրքրված Անգլիայի և Իտալիայի բազմաթիվ ակումբներ: Ռոսելը, սակայն, նշել է, որ 31-ամյա հարձակվողը շարունակելու է հանդես գալ կատալոնական ակումբում:
«Վիլյայի վարձակալությունը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ մեզ ձեռնտու չէ: Այն բացառվում է: Վիլյան հիանալի խաղացող է, և «Բարսելոնա»-ն զգում է նրա ծառայությունների կարիքը»,- նշել է Ռոսելը:






































