Աշխարհում խոշորագույն Facebook սոցցանցը արևմտյան մամուլի ներկայացուցիչներին հունվարի 15-ին հրավիրել է Կալիֆոռնիայի Մենլո պարկ քաղաքի իր գլխավոր գրասենյակում կայանալիք միջոցառմանը` հաղորդում է All Things Digital տեխնոբլոգը:
Միջոցառման թեման, մասնակիցների կազմը ու հնարավոր նոր արտադրանքները, որը Facebook-ը պատրաստվում է ներկայացնել, չեն նշվում:
«Եկեք ու կտեսնեք այն, ինչ մենք ստեղծում ենք». սոցցանցը նման ձևակերպմամբ է սահմանափակվել հրավերն ուղարկելիս:
Որպես կանոն, Facebook-ը շնորհանդեսների միջոցով ներկայացնում է իր նոր արտադրանքներն ու նոր գործընկերներին: Օրինակ՝ կես տարի առաջ սոցցանցը իր գլխավոր գրասենյակում հայտարարեց Skype ծառայության հետ գործընկերություն հաստատելու մասին:
Facebook-ի մամլո ասուլիսը կսկսվի հունվարի 15-ին` Երևանի ժամանակով ժ. 22.00-ին:











































