Այսօր՝ հունվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի բնակիչ 24-ամյա Գևորգ Հակոբյանը, վարելով «Վազ 2107» մակնիշի 32 ՏՍ 685 համարանիշի ավտոմեքենան, դեպի Արարատի մարզ ընթանալիս բախվել է Նորագավիթ 1-ին փողոցի թիվ 88 տան պատին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը` ավտովթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների բաժնի քննիչ Խաչիկ Սամվելյանը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանման տարածք:
Shamshyan.com-ը հայտնում է, որ մահացածը ամուսնացած էր, ուներ մեկ երեխա:









































