Հունվարի 9-ին, ժամը 10.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին (Սարալանջ գյուղի մոտակայք) ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:











































