Ֆրանսիական «Էկիպ» պարբերականը հայտնում է, որ «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է կրկին որակազրկվել:
Դեկտեմբերին ավարտվել է մասնագետի 4-ամսյա որակազրկումը` 2010/11 թվականների մրցաշրջանում պայմանավորված խաղերի մասնակցելու պատճառով: Այն ժամանակ Կոնտեն գլխավորում էր «Սիենա»-ն:
Այժմ թուրինյան ակումբի գլխավոր մարզիչը կրկին կասկածյալ է` 2008 թվականին տեղի ունեցած պայմանավորված 2 խաղերի հետ առնչություն ունենալու պատճառով: 2008-ին Կոնտեն գլխավորում էր Բ Սերիայի «Բարի» թիմը, և խոսքը տվյալ դեպքում այդ թիմի`«Տրևիզո» և «Սալերնիտանա»-ակումբների դեմ խաղերի մասին է:
Գործը հետաքննության փուլում է: Դեռևս հայտնի չէ, թե երբ այն կքննվի դատարանում:










































