Աֆրիկյան միության ղեկավար, Բենինի նախագահ Բոնի Յային կոչ է արել ՆԱՏՕ-ին ռազմական կոնտինգենտ ուղարկել Մալիում ՄԱԿ-ի կողմից արտոնագրված օպերացիային մասնակցելու համար, որտեղ իշխանությունները դիմակայում են անջատողականներին և իսլամիստներին,- հաղորդում է Reuters գործակալությունը:
«Սա Աֆրիկայի խնդիրը չէ: Սա համաշխարհային, միջազգային խնդիր է… ՆԱՏՕ-ն պետք է մասնակցի օպերացիային»,- երեքշաբթի հայտարարել Յային:
Միևնույն ժամանակ, Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտարարել է, որ իր երկրի կառավարությունը մտադիր չէ կանադացի զինվորականներ ուղարկել Մալի:










































