69 տարի առաջ այս օրը՝ 1945-ի նոյեմբերի 16-ին, Լոնդոնում 37 պետությունների կառավարությունների կողմից կողմից ստեղծվել է Միացյալ ազգերի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն (United Natioms Educational, Scietific and Cultiral Organization-UNESCO):
ՄԱԿ-ի այս մասնագիտացած կառույցի ստեղծման նպատակն է. «Խաղաղության և անվտանգության փոխգործակցությունը՝ կրթության, գիտության և մշակույթի ոլորտում ազգերի համագործակցության ընդլայնման ճանապարհով՝ ելնելով համընդհանուր հարգանքի, օրինականության և մարդու իրավունքների ապահովման շահերից, որոնք հրապարակվել են ՄԱԿ-ի կանոնադրությունում բոլոր ժողովուրդների համար՝ առանց ռասայական, սեռային, լեզվական կամ կրոնական խտրականության»:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի շտաբ գրասենյակը գտնվում է Փարիզում: Ներկայում դրա անդամ են 191 պետություն և 6 համագործակցող երկիր: