1995 թվականի նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրներն ընդունեցին հռչակագիր հանդուրժողականության սկզբունքների մասին: 1996-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան անդամ-երկրներին առաջարկեց յուրաքանչյուր տարի նոյեմբերի 16-ին նշել Հանդուրժողականության միջազգային օրը (International Day of Tolerance):
Նշենք, որ վերջին տարիներին նկատվում է անհանդուրժողականության, ծայրահեղականության և բռնության դեպքերի կտրուկ աճ ամբողջ աշխարհում: