Wednesday, 10 06 2026
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ

ԲՀԿ-ի ձայները կորոշեն երկրորդ տեղի համար պայքարի առաջնորդին

Գալիք նախագահական ընտրություններում երկրորդ տեղի համար պայքարը գնալու է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանի միջև. նրանք կանցնեն 10 %-ը: ՀՀ նախագահի այլ թեկնածուները նրանց չեն էլ մոտենա իրենց վարկանիշով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:

Նա նշեց, որ ամբողջ խնդիրը հետևյալն է, թե այս երկու թեկնածուներից ում կանցնեն ԲՀԿ-ի ձայները՝ Րաֆֆի Հովհաննիսյանի՞ն, թե՞ Հրանտ Բագրատյանին: Ըստ սոցիոլոգի՝ միանշանակ է, որ ՀԱԿ առաջնորդ, ծայրահեղ արմատական ընդդիմությունը ներկայացնող Լևոն Տեր-Պետրոսյանի ձայները կանցնեն Հրանտ Բագրատյանին՝ որպես արմատական ընդդիմություն: Սակայն, ըստ Ադիբեկյանի, կենտրոնամետ ընդդիմության ձայները հարցականի տակ են:

«Նրանք պատրաստ էին ձայները տալ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, իսկ հիմա մենք դեռ չգիտենք՝ վերջնական որոշումն իրենք ինչպես են կայացնելու, գնալո՞ւ են ընտրության։ Եթե գնալու են, ո՞ւմ են նախընտրելու»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:

Նրա համոզմամբ՝ այս տարի «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն իր անձնական վարկանիշով գերազանցում է Հրանտ Բագրատյանին: «Բայց բացի անձնական վարկանիշից, կա նաև կուսակցությունը: Խնդիրն այն է, թե Րաֆֆիին «Ժառանգությո՞ւն»-ը շատ ձայն կբերի, թե՞ Բագրատյանը՝ ՀԱԿ-ով կամ «Հանրապետություն» կուսակցությամբ»,- նկատեց նա:

Տեղեկացնենք, որ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնը հունվարի 23-ին կներկայացնի իրականացվելիք հարցումների արդյունքները՝ թե ով ինչ ներուժ ունի, ով ինչ հնարավորություն ունի, կարո՞ղ է դա պահպանել մինչև ընտրությունները, թե՞ ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում