ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում այսօր առավոտյան հանդիսավորությամբ նշվեց վարժարանի կազմավորման 21-րդ տարեդարձը:
Տղաներն այս վարժարանում սովորում են 14 տարեկանից, ուսումը տևում է երեք տարի:
14-ամյա Սամվել Սանթրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ արդեն երեք ամիս է՝ սովորում է վարժարանում, մինչ այժմ ոչ մի դժվարության չի հանդիպել:
Վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ ամեն տարի օգոստոսի վերջին ընդունում են նոր հոսք՝ վարժարան են դիմում Հայաստանի տարբեր մարզերից. «82 սան այսօր մասնակցում են երդման արարողությանը, ընդգրկվում են Զինված ուժերի շարքում և շարունակում իրենց ուսումը վարժարանում»:
Նա հավելեց, որ կան դժվարություններ, որովհետև իրենց մոտ ուսանում են տարբեր ընտանիքներից և տարբեր բնավորության տեր տղաներ, տարիքային խումբը ևս բարդ է:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: