Football Italia-ն տեղեկացնում է, որ «Ֆիորենտինա»-ն համաձայնության է եկել «Սիենա»-ի հետ թիմի հարձակվող Մարսելո Լարոնդոյի տեղափոխության հարցում:
«Լարոնդոն իրոք տեղափոխվում է «Ֆիորենտինա»: Գործարքի համաձայն՝ խաղացողի տրանսֆերի 50 տոկոսը պատկանում է «Ֆիորենտինա»-ին, մյուս 50-ը՝ «Սիենա»-ին»,- ասել է «Սիենա»-ի սպորտային տնօրենը:







































