Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Պեդրոն կարծում է, որ իր թիմակից Լեո Մեսսին, որը երեկ չորրորդ տարին անընդմեջ արժանացավ տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը, հանդիսանում է աշխարհի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը:
«Իրար հետ երկար տարիներ ենք անցկացրել այստեղ, նվաճել բազմաթիվ տիտղոսներ: Եվս մեկ «Ոսկե գնդակ». նա շատ երջանիկ է: Մեսսին հանդիսանում է լավագույն ֆուտբոլիստը ֆուտբոլի պատմության մեջ: Բախտ է վիճակվել նրա հետ միասին մասնակցել մի շարք եզրափակիչների, որոնք չեն կարող մոռացվել: Մենք հանդես ենք գալիս լավագույն ֆուտբոլիստի կողքին գուցեև ողջ պատմության մեջ»,- ասել է Պեդրոն:







































