Միացյալ Թագավորությունը լիովին պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր հայտարարությունը, որով մտահոգություն է հայտնում շփման գծում ուղղաթիռի խփման հետ կապված և դիմում է կողմերին՝ զերծ մնալ քայլերից, որոնք կնպաստեն լարվածության մեծացմանը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը:
Հայտարարությունում նաև ասվում է. «Մենք միանում ենք նրանց և միջազգային հանրությանը, մեր ափսոսանքը հայտնելով մարդկային կորուստների համար, և մեր ցավակցություն ենք հայտնում զոհերի ընտանիքներին:
Մենք կողմերին կոչ ենք անում հարգել զինադադարը և աշխատել խաղաղության ուղղությամբ»: