8-րդ դասարանցի աղջնակը Facebook սոցկայքի իր էջում քննություններ հանձնելու վերաբերյալ զավեշտական ստատուսում օգտագործել է 1946թ. Ֆրանսիացի գաղութարարների դեմ պայքարող վիետնամցի քաղաքական գործիչ Հո Շի Մինի խոսքերը՝ «աղավաղելով պատմական դեպքերը և վիրավորելով ուսուցիչների զգացմունքները»:
Աղջնակն ասել է, որ նա դա արել է «հաճույքի համար» և մտադիր չի եղել որևէ մեկին վիրավորելու: Սակայն, միևնույն է, նա մեկ տարով հեռացվեց դասերից: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի մամուլը:








































