Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը հայտարարել է, որ «Բարսա»-ն չի պատրաստվում ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հրաժարվել թիմի իսպանացի հարձակվող Դավիդ Վիլյայի ծառայություններից:
«Վիլյան չի հեռանալու «Բարսելոնա»-ից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Դավիդը մեր ֆուտբոլիստն է և անհրաժեշտ է մեզ մինչև մրցաշրջանի ավարտը»,- իսպանական մամուլը փոխանցում է Ռոսելի խոսքերը:
Նշենք, որ վերջերս լուրեր կային, թե «Արսենալ»-ը պատրաստ է 17 միլիոն եվրո տրամադրել Վիլյայի տրանսֆերի դիմաց:






































