Աշխարհում ամենաշատ մուսուլման բնակչություն ունեցող երկրի՝ Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդհոյոնոն իր սիրիացի գործընկերոջը կոչ է արել հրաժարական տալ և հնարավորություն ընձեռել մեկ այլ՝ ավելի մեծ ժողովրդականություն վայելող առաջնորդի` վերականգնելու համար երկրի խաղաղությունն ու հանգստությունը: Այս մասին հայտնում է Jakarta Globe-ը:
Իր հերթին, նախագահի միջազգային հարցերով խորհրդական Տեուկու Ֆայզաշահը պարբերականին հայտնել է, որ Ինդոնեզիան առաջարկում է սիրիական հակամարտության կարգավորման 3 միջոց՝ կրակի դադարեցում, մարդասիրական օգնության վերսկսում և քաղաքական անցում նոր ռեժիմի:
Այս տարվա նոյեմբերին իր իրանցի գործընկեր Մահմուդ Ահմադինեժադի հետ հանդիպման ժամանակ Յուդհոյոնոն կտրուկ դեմ էր արտահայտվել Սիրիայի ներքին գործերին ցանկացած արտաքին միջամտության:








































