Գյումրու «Շիրակը» շարունակում է մարզումները «Քաղաքային» մարզադաշտում եւ այսօր «Շիրակին» է միացել 19-ամյա պաշտպան Դավիթ Մարիկյանը, ով վերջին տարիներին ելույթ է ունենում Գերմանիայում:
Դավիթ Մարիկյանը խաղում է ինչպես պաշտպանական, այնպես էլ կիսապաշտպանական դիրքում: Սակայն, ինչպես ակումբի պաշտոնական կայքին տեղեկացրեց Վարդան Բիչախչյանը, Դավիթին նախ կփորձարկեն ձախ պաշտպանի դիրքում, իսկ հետո արդեն նաեւ ձախ եզրային կիսապաշտպանի դիրքում:
Մարիկյանը կմասնակցի «Շիրակի» բոլոր երեք հավաքներին: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:









































