2010-2012 թթ. Աֆղանստանում վիրավորվել է 93 վրացի զինծառայող: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այս տեղեկատվությունը Վրաստանի պաշտպանության նախարարությունից ստացել է Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը:
Մինչև հիմա Վրաստանի պշատպանության նախարարություն չէր հրապարակում տեղեկատվություն այն պատահարների մասին, որոնց ընթացքում Աֆղանստանում վիրավորվել էին վրացի զինծառայողներ:
2010 թ. Աֆղանստանում վիրավորվել է 20 վիրացի զինծառայող, 2011 թ.՝ 44 զինծառայող, իսկ 2012 թ. նոյեմբերի 26-ի դրությամբ՝ եղել են 26 վիրավոր վրացի զինծառայողներ:
Աֆղանստանում զոհվել է վրացի 19 զինծառայող, որոնցից յոթը՝ 2012 թ.:
Վրաստանը Աֆղանստանում անվտանգության համագործակցության միջազգային ուժերին (ISAF) միացել է 2009 թ.՝ Քաբուլում տեղակայելով 170 զինծառայող: 2012 թ. Աֆղանստանում վրացի զինծառայողների թիվը գերազանցել է 1600-ը:






































