«Միլան»-ի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին հրաժարվել է խոսել այն մասին, թե ով կգլխավորի թիմն առաջիկա մրցաշրջանում:
«Հարցնում եք, թե կշարունակի՞ արդյոք աշխատել Ալեգրին ակումբում: Եթե ճիշտ պատասխան եք ակնկալում, ապա այլ հարց տվեք:
Ես միշտ ցանկացել եմ, որ Գվարդիոլան աշխատի «Միլան»-ում, քանի որ վերջին տարիներին «Բարսելոնա»-ն հիանալի ֆուտբոլ է ցուցադրում: Մենք կապ հաստատեցինք Խոսեպի հետ, սակայն նա ասաց, որ ցանկանում է շարունակել արձակուրդը: Նա ասաց նաև, որ իրեն շատ է դուր եկել Իտալիայում, սակայն հավանականությունը, որ Գվարդիոլան կգլխավորի «Միլան»-ը, շատ փոքր է»,- իտալական լրատվամիջոցները մեջբերում են Բեռլուսկոնիի խոսքերը:








































