Չիկագոյից լոտոյի հաղթողը մահացել է ցիանիդով թունավորվելու հետևանքով,- France-Presse-ին հայտնել են Կուկ շրջանի դատաբժշկական փորձագիտության բաժնում:
46-ամյա Ուրուժ Խանը 1 մլն դոլարի ջեքփոթը շահել էր 2012-ի ամռանը՝ «ակնթարթային լոտոյի» տոմս գնելով: Սիմվոլիկ կտրոնի հանդիսավոր հանձնումը տեղի է ունեցել հունիսի 26-ին, որին մասնակցել են նրա կինն ու աղջիկը և մի քանի ընկեր:
Խանը նախատեսել էր մարել պարտքերն ու մնացած գումարը ներդնել իր քիմմաքրման ընկերության զարգացման համար, բայց մահացել է շահումը ստանալուց մեկ ամսից էլ քիչ ժամանակ անց: Այն ժամանակ փորձաքննությունը սահմանել էր, որ մահը բնական է եղել, բայց հարազատներին դա կասկածելի է թվացել, նրանք պահանջել են կրկնակի հետազոտություն:
Ցիանիդ անվանում են աղերն ու արտադրական ցիանաջրածնային թթուները: Այս խմբի ոչ բոլոր միացություններն են թունավոր, սակայն շատ վտանգավոր են, օրինակ, ցիանական կալիումը, ցիանական նատրիումը, դիցիանը և քլորցիանը:











































