Վրաստանի նոր արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին խոստացել է չփոխել երկրի արտաքին քաղաքական կուրսը և շարունակել եվրաինտեգրման ուղին: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
Հիշեցնենք, որ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արտգործնախարարի պաշտոնում Բերուչաշվիլիին ներկայացրել էր երեքշաբթի: Նախկին արտգործնախարար Մայա Փանջիկիձեն պաշտոնը լքել էր նոյեմբերի 5-ին սեփական ցանկությամբ՝ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնանկ էր արել պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային:
Մինչ այդ Բերուչաշվիլին եղել է փոխարտգործնախարար: «Ուրախ եմ, որ այժմ ունեմ հնարավորություն ծառայելու երկրի եվրոպական և եվրաատլանտյան առաջնահերթություններին: Հավատում եմ, որ Վրաստանի ապագան չի կարող լինել առանց Եվրոպայի»,- ասել է նորանշանակ նախարարը ճեպազրույցում:








































