Կրոնական կրթությունը անհրաժեշտ է իսլամական ծայրահեղականության դեմ պայքարում: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին:
Դպրոցական դասացուցակներում կրոնական էթիկետի դասերին դեմ է ընդդիմադիր Ազգային-հանրապետական կուսակցությունը: Դավութօղլուն նման դիրքորոշումը «կրոնի դեմ պայքար» է համարել:
«Եթե մենք չեղյալ հայտարարենք կրոնական կրթությունը, ապա ինչպես մենք կխանգարենք մեր հասարակությունում արմատական տենդենցների ներթափանցմանը, այդ թվում ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի Իսլամական Հանրապետություն) արմատականությանը: Առանց նման կրթության մարդիկ կեղծ համոզմունքներ կունենան»,- ասել է Դավութօղլուն:










































