Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերը բավական ակնհայտ են` վերականգնել 1721-1917 թվականներին Ռուսական կայսրության մեջ մտնող տարածքների վրա վերահսկողությունը: Այս մասին The Washington Times պարբերականի իր հոդվածում գրել է Գլոբալ տնտեսական զարգացման տնօրեն Ռիչարդ Ռանը:
«Պուտինը շատ լավ հասկանում է, որ ԱՄՆ հաջորդ նախագահը հազիվ թե նույն կերպ թուլակամորեն արձագանքի նրա կայսերական ձգտումներին: Ռուսաստանն այսօր բախվել է նավթի գների կտրուկ անկման և դրա եկամուտների նվազման հետ: Նշանակում է, հիմա ճիշտ ժամանակն է Պուտինի վրա ճնշում գործադրելու»,- ասել է նա:
Վերլուծաբանը վստահ է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորումից հետո Պուտինը կսկսի վերահսկողություն հաստատել Բելառուսի և Մոլդովայի վրա: Այնուհետև հերթը կհասնի Վրաստանին և Ադրբեջանին:
Նշվում է նաև, որ Պուտինի համար Մերձբալթիկա ներխուժման լավ հնարավորություններ կբացվեն: