Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրուիֆը կարծում է, որ Խերարդ Պիկեն պետք է փոխի ակումբային գրանցումը:
«Պիկեն արդեն 2 տարի չի ցուցադրում այն խաղը, որի շնորհիվ համարվում էր աշխարհի լավագույն պաշտպաններից մեկը: Վստահ եմ, որ ոչ միայն երկրպագուների, այլև անձամբ նրա համար ցավալի է տեսնել, թե ինչի է վերածվել ինքը:
Մշտական սխալները հանգեցրել են այն բանին, որ Պիկեն իրեն չի կարող հիմնական կազմի լիարժեք անդամ համարել: Միայն «Բարսելոնա»-ի խնդիրներն են նրան հաճախ հնարավորություն տալիս դուրս գալ խաղադաշտ:
Կարծում եմ՝ Պիկեն պետք է հեռանա «Բարսելոնա»-ից: Նրան նոր մարտահրավեր է անհրաժեշտ»,- հոլանդացի մասնագետի խոսքերը մեջբերում է Sport.es-ը:










































