Ամերիկացի կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն հայտնել է, որ մտադիր է դադարեցնել կինո նկարելն իր 10-րդ կինոյից հետո՝ հայտնում է Deadline-ը: Ամերիկյան կինոշուկայի օտարերկրյա դիստրիբյուտորների առջև ելույթի ժամանակ նա հայտարարել է, որ կշարունակի սցենարներ գրել, սակայն նկարահանումներ կստանձնի միայն ծայրահեղ դեպքում:
«Չեմ կարծում, որ պետք է մնալ մասնագիտական դաշտում այնքան, մինչև քեզ խնդրեն հեռանալ: Ինձ դուր է գալիս հեռանալու գաղափարը, երբ դեռ քեզնից ինչ-որ նոր բան են ուզում»,- ասել է Տարանտինոն:
Ներկայում Տարանտինոն աշխատում է «Ատելի ությակը» ֆիլմի վրա, որը կլինի ռեժիսորի 8-րդ ֆիլմը: Նկարահանումները կսկսվեն հունվարին:












































