Ճապոնացի մի խումբ գիտնականներ ներկայացրել են նոր և բավականին հասարակ միջոց՝ վաղ փուլերում բացահայտելու համար Ալցհեյմերի հիվանդությունը: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը:
Գիտնականները պարզել են, որ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող հիվանդների մոտ ախտանշանների ձևավորումից ավելի քան 10 տարի առաջ գլխուղեղում դիտվում է բետա-ամիլոիդի կուտակում: Բացի այդ՝ հիվանդների արյան մեջ նկատվում է APP669-711 պեպտիդի բարձր պարունակություն:
Այսպիսով՝ Ալցհեյմերի հիվանդությունը կարող է որոշվել անգամ դեռ այդ հիվանդության ախտանշանների ամբողջական ձևավորումից առաջ՝ պարբերաբար հետազոտությունների ընթացքում:
Գիտնականները հուսով են, որ իրենց մեթոդը կօգնի զգալիորեն թեթևացնել հիվանդության հայտնաբերման գործընթացը, ու մտադիր են ձեռնամուխ լինել պրոֆիլակտիկ դեղամիջոցների մշակմանը:








































