Friday, 26 04 2024
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից

Ազատ տնտեսական հեքիաթ

Էկոնոմիկայի նախարարության մշակած և կառավարության հավանությանն արժանացած ազատ տնտեսական գոտիների ստեղծման վերաբերյալ օրենքի նախագիծը, որն ուղարկվել է ԱԺ, մի շարք հարցերի տեղիք է տալիս:

Մի կողմ թողնելով ՀՀ-ում նման գոտիներ ստեղծելու տնտեսագիտական հիմնավորվածության հարցը` նշենք, որ այս օրենքի նախագծում մի շարք մտահոգիչ կետեր կան: Հիշեցնենք, որ հայտարարված է, թե ազատ տնտեսական գոտիներ պետք է ստեղծվեն «Մարս» ձեռնարկությունում (ժամանակակից միկրոտեխնոլոգիաներ) և «Զվարթնոց» օդանավակայանի շրջակայքում (գյուղմթերքի արտահանում) Digilabs ընկերության շուրջ (Հրազդանի կիրճի շրջանում) և Գյուրմիի Տեխնոպարկում: Սակայն օրենքի նախագիծը հստակ որևէ բան չի ասում այս մասին, փոխարենը` սահմանված են ընդհանուր պահանջներ, որոնք բավարարելու դեպքում կարող է ստեղծվել ազատ տնտեսական գոտին` յուրաքանչյուր դեպքում առանձին որոշումով:

«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը» քննարկում էր կազմակերպել «Ազատ տնտեսական գոտիների» վերաբերյալ ՀՀ օրենքի նախագծի շուրջ: Խոսելով այս նախագծի մասին` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փորձագետներն ու մասնագետները հիմնականում լուրջ վերապահումներ ներկայացրեցին` նշելով, որ այն պարզապես կարող է չգործել: Օրինակ` ազատ տնտեսական գոտին պետք է առանձին մաքսային սահման ունենա, ընդ որում` պատերով կամ փշալարերով առանձնացված, աշխատակիցներն ամեն անգամ մուտք ու ելքի ժամանակ պետք է մաքսային հսկողության ենթարկվեն և այլն:

«Այդ գոտու գաղափարի մեջ կա Գյումրին, և եթե այն սկզբունքներն իրականացվեն, որոնք այս նախագծով են ձևակերպված, ապա ես մտավախություն ունեմ, որ պարզապես չի աշխատի այս օրենքը: Ընդհանրապես մաքսային ռեժիմ սահմանելը, ինչ-որ պարիսպ քաշելը նորմալ է ապրանքների արտադրությունների դեպքում: Բայց եթե IT ընկերության աշխատողը յուրաքանչյուր օր պետք է առնվազն երկու անգամ մաքսային սահմանով անցնի և մաքսային հսկողության ենթարկվի, ես, ճիշտ ասած, մի քիչ կասկածում եմ, որ այս օրենքը կաշխատի: Մյուս կողմից էլ` իմանալով, թե մեզ մոտ օրենքներն ընդհանրապես ինչպես են գործում, շատ հավանական է, որ այս օրենքը ընդունվելուց հետո բոլոր գոտիները ընկնեն այս օրենքի տակ` անկախ նրանից իրենք այս արտոնություններից ուզում են օգտվել, թե ոչ», – ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման ղեկավար Վաչե Կիրակոսյանը:

Էկոնոմիկայի նախարարության փոքր և միջին բիզնեսի զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը, որն այս նախագծի հեղինակներից մեկն է, նշեց, որ ըստ նախագծի` պատը կամ փշալարերը կարող են չպահպանվել «դրանց իրագործման տեխնիկական անհնարինության դեպքում»: Սակայն այդ «տեխնիկական անհնարինություն» ձևակերպումը IT մասնագետները ճիշտ չհամարեցին` առաջարկելով այն փոխարինել, ասենք, «անհրաժեշտության բացակայության դեպքում» արտահայտությամբ:

Ա.Եգանյանը չընդունեց այդ դիտողությունը` նշելով, թե դա կարող է սուբյեկտիվիզմի տեղ թողնել: «Չէ, կներեք, եթե սուբյեկտիվիզմից խոսենք, ապա այս օրենքը ծայրից ծայր սուբյեկտիվիզմի տեղ է տալիս», – արձագանքեց «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» իրավաբան Արթուր Մելիքյանը` հավելելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների մասով երևի թե առանձին օրենք մշակելու անհրաժեշտություն կա:

«Ազատ տնտեսական գոտու կարևորագույն տարրերից մեկը ոչ միայն հարկային արտոնություններն են, այլև պարզեցված վարչարարությունը: Մարդիկ ինչու են գնում այդ գոտիներում աշխատելու, որովհետև պարզ է ամեն ինչ: Այս օրենքից ես այդ պարզության հոտը չեմ առնում», – ասաց ոլորտի մեկ այլ փորձագետ` Գագիկ Գաբրիելյանը: «Ավելին` ավելացված արժեքի հարկի արտոնությունը այս գոտում շատ հնարավոր է չաշխատի: Որովհետև եթե մարդը մեր տեղական հումք պետք է գնի, այդ տեղական հումքը նրան պարզապես չեն վաճառի` ԱԱՀ-ի հետստացման վարչարարության հետ կապված: Ազատ գոտում աշխատողը ստիպված պետք է հումքը անձամբ դրսից ներմուծի: Այսինքն` մենք տեղականին օգուտ տալու փոխարեն, հակառակ էֆեկտը կարող ենք ստանալ», – ասաց Գ.Գաբրիելյանը:

Մի խոսքով, կարող ենք արձանագրել, որ այս օրենքի նախագծի խրթինությունը, սուբյեկտիվիզմը, վարչարարության առումով նրա հարուցած դժվարությունները բավականին լուրջ խնդիրներ են, թեև վարչապետն ու էկոնոմիկայի նախարարը այնպես են խոսում, կարծես բոլոր հարցերը լուծված են, և շուտով մենք կունենանք փայլուն գործող ազատ տնտեսական գոտիներ: Նկատենք նաև, որ օրենքը դեռ առաջին ընթերցում էլ չի անցել, իսկ ազատ տնտեսական յուրաքանչյուր գոտի պետք է սահմանվի առանձին ենթաօրենսդրական ակտերով:

Այնպես որ, անգամ եթե «Զվարթնոց» օդանավակայանում մայիսին ստեղծվի սառնարանային տնտեսություն, ինչի մասին նախօրեին հայտարարեց Տիգրան Սարգսյանը, միևնույն է, ազատ տնտեսական գոտիների ստեղծումը կարող է դառնալ վարչապետի հորինած հերթական հեքիաթներից մեկը` տարածաշրջանային կենտրոնների շարքից:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում