Kicker-ը տեղեկացնում է, որ գերմանական «Շալկե»-ի ֆուտբոլիստ Իբրահիմ Աֆելայը մկանային վնասվածք ունի, որի պատճառով կարող է բաց թողնել շուրջ երկու ամիս:
Նշենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը վարձակալական հիմունքներով է հանդես գալիս գերմանական ակումբի կազմում: Նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են կատալոնական «Բարսելոնա»-ին:
Հաղորդվում է նաև, որ ծնկի վնասվածքի պատճառով 4-5 շաբաթ չի խաղա «Շալկե»-ի մեկ ուրիշ ֆուտբոլիստը՝ Քրիստոֆ Մորիցը:






































