Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

«Քաղաքական համաձայնությունների» ճանապարհներ փնտրելն անընդունելի է

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է ԱԺ պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կորյուն Նահապետյանը:


Ձեր պատգամավոր դառնալուն զուգընթաց՝ խոսվում էր ԱԺ արդյունավետության բարձրացման մասին: Ձեր ժամանակ ինչքանո՞վ բարձրացավ ԱԺ արդյունավետությունը: Ինչպես նաև, ըստ Ձեզ՝ ԱԺում ներկայիս քաղաքական ուժերի դասավորությունը որքանո՞վ է արտահայտում հասարակության տրամադրությունները:


ԱԺի օրենսդրական գործունեությունը գնահատելիս նախ և առաջ մի շարք կարևոր հանգամանքներ պետք է դիտարկել, մասնավորապես՝ օրինաստեղծ աշխատանքի համար անհրաժեշտ և բավարար ռեսուրսների առկայությունը: Այս իմաստով ներկայումս առկա ռեսուրսները բավարար չեն արդյունավետ օրենսդրական գործունեություն իրականացնելու համար: Հայտնի է, որ օրենսդրական նախաձեռնության իրավունքով օժտված են կառավարությունը և ԱԺի պատգամավորները: Օրենսդրական նախաձեռնությունների զգալի մասն այսօր ներկայացնում է կառավարությունը: Ինչ վերաբերում է պատգամավորների օրենսդրական գործունեությանը, ապա օրենքների նախագծերի մշակման առումով պատգամավորները էական փորձագիտական աջակցության կարիք ունեն:


Այսօր ԱԺ պատգամավորները փորձում են հնարավորինս ակտիվ օրենսդրական գործունեություն ծավալել: Միևնույն ժամանակ չեմ կարծում, որ մեկ կամ մի քանի պատգամավորների գործունեությունը կարող է նշանակալիորեն բարձրացնել ԱԺի գործունեության արդյունավետությունը:


Իսկ ներկայիս քաղաքական ուժերի դասավորվածությունը ԱԺում որքանո՞վ է արտահայտում ժողովրդի իրական տրամադրությունները: Բացի այդ, ընդդիմությունը շատ քիչ մասով է ներկայացված ԱԺում, որքանո՞վ է դա խոչընդոտում ԱԺի արդյունավետության բարձրացմանը:


Քաղաքական այս կամ այն ուժի՝ ԱԺում ներկայացված լինելը պայմանավորված է ընտրությունների արդյունքներով: Խորհրդարանում ներկայացված յուրաքանչյուր քաղաքական ուժ փորձում է կյանքի կոչել իր ծրագրերը: Թե ինչ չափով է դա հաջողվել՝ ցույց կտա ժամանակը, իսկ լավագույն ժամանակը առաջիկա ԱԺ ընտրություններն են, որոնց ազատ և արդար անցկացման համար կարևոր նախապայման է ժողովրդավարական միջավայրի ձևավորումը: Այդ նպատակին պետք է ձգտեն բոլոր քաղաքական ուժերը՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական:


ԱԺում քաղաքական ուժերի ներկայիս դասավորությունը ԱԺի գործունեության խոչընդոտ չեմ համարում:


Անցյալ շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունվեցին Ընտրական օրենսգրքի և «Հավաքների ազատության մասին» օրենքի նախագծերը, ինչը մեզ մոտ, մեծ հաշվով, ձևական բնույթ է կրում: Օրինակ ոստիկանապետն ասում է` օրենքը ես եմ: Իշխանության կամքի բացակայության դեպքում, համենայնդեպս գործնականում նման տպավորություն ենք ստանում, այս օրենքները որքանո՞վ կարող են կյանքի կոչվել:


Նախ պետք է նշեմ, որ Ընտրական օրենսգրքի և «Հավաքների ազատության մասին» օրենքի նախագծերը զգալի իրավական առաջընթաց են արձանագրում, թեև դրանք բարելավումների կարիք ունեն: Երկրորդ` անկախ զբաղեցրած պաշտոնից և այլ հանգամանքներից` բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առջև: Ինչ վերաբերում է օրենքները գործադրելու կամքի ձևավորմանն ու դրսևորմանը, ապա այն կարծիքին եմ, որ նման կամք ձևավորելու և դրսևորելու հարցում քաղաքական բոլոր ուժերը պետք է իրական մասնակցություն ունենան: Դա վերաբերում է ինչպես իշխանության մաս կազմող, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական ուժերին: Ուստի վերը նշված օրենքների պատշաճ գործադրման նպատակով հատկապես կարևորում եմ միասնական քաղաքական կամքի առկայությունը, որը կարող է նպաստել ազատ և արդար ընտրությունների անցկացմանը:


Բայց ընդդիմությունը հենց ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար է պայքարում:


Նախորդ համապետական ընտրությունները դիտարկելիս կարելի է արձանագրել, որ ընդդիմադիր համարվող առանձին քաղաքական ուժեր հավատարիմ չեն ազատ և արդար ընտրությունների գաղափարին, դա է ցույց տալիս նրանց գործելակերպը թե՛ նախընտրական շրջանում, թե՛ ընտրության օրը, թե՛ դրանից անմիջապես հետո: Ակնհայտ է, որ ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ձգտում են ԱԺում ունենալ առավել շատ թվով տեղեր, սակայն այդ նպատակին հասնելու համար չպետք է ստորադասվի ազատ և արդար ընտրությունների անցկացումը: Երբեմն քաղաքական ուժերը փորձում են ընտրությունների արդյունքների շուրջ «քաղաքական համաձայնությունների» ճանապարհներ փնտրել, որ, կարծում եմ, անընդունելի գործելակերպ է:


Դուք ցանկանում եք ասել, որ ընդդիմությունը ճանապարհի կեսից սկսում է քաղաքական առևտրո՞վ զբաղվել:


Խոսքը վերաբերում է այն «գործարքներին», որ կարող են տեղի ունենալ թե՛ ընտրություններին նախորդող օրերին, թե՛ քվեարկության արդյունքներն ամփոփելիս, թե՛ ընտրություններին անմիջապես հաջորդող ժամանակաշրջանում: Կարծում եմ, որ մեր քաղաքական և կուսակցական համակարգը արմատական բարեփոխումների կարիք ունի, և այդ տեսանկյունից կարևորում եմ կուսակցությունների ներքին ժողովրդավարության ապահովումը, ներկուսակցական ընթացակարգերի համապատասխանեցումը ժողովրդավարության սկզբունքներին: Հատկանշական է Սահմանադրության 7-րդ հոդվածում ամրագրված այն դրույթը, ըստ որի կուսակցությունները նպաստում են ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը, և նրանց գործելակերպը չի կարող հակասել ժողովրդավարության սկզբունքներին:


Որպես պատգամավոր՝ կուսակցական չեք, բայց քվեարկությամբ հաճախ պաշտպանում եք իշխանության շահը: Դուք ինչպե՞ս եք գնահատում ժողովրդավարություն և պառլամենտարիզմ հաստատելու տեսանկյունից հուշագրի ստորագրումը, որտեղ հաստատվում է, որ ուժերի նույն դասավորությունը 2012 թ. պահպանվելու է: Եթե մերժվում է մրցակցությունը , ապա դրանով մերժվում է նաև ժողովրդավարության դրսևորումը:


Որպես պատգամավորության թեկնածու՝ առաջադրվել եմ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի որոշմամբ: Ընդգրկված եմ «Հայաստանի Հանրապետական կուսակացություն» խմբակցության կազմում, և բնական է, որ իմ դիրքորոշումները հիմնականում համընկնում են ՀՀԿ խմբակցության պաշտոնական դիրքորոշման հետ: Իհարկե, եղել են նաև առանձին քվեարկություններ, որտեղ տարբեր մոտեցումներ են եղել: Ինչ վերաբերում է առաջիկա ընտրությունների արդյունքների «կանխորոշված» լինելուն, ապա ես համաձայն չեմ նման տեսակետի հետ, քանի որ ընտրությունների արդյունքները որոշվում են ժողովրդի քվեարկությամբ: Ինչպիսին որ լինեն քվեարկության արդյունքները, այնպես էլ քաղաքական ուժերը արտացոլված կլինեն ԱԺում:


Կարծում եմ, որ քաղաքական հուշագրի ստորագրումը չի ժխտում մրցակցությունը քաղաքական տարբեր բևեռների միջև, և այն պետք է համարել կոալիցիոն քաղաքական ուժերի համախմբման նոր դրսևորում:


Ցանկանում եք ասել, որ ԱԺ առաջիկա ընտրություններում կոալիցիան միասնական ցուցակո՞վ չի մասնակցի:


Դժվար է այսօր կանխատեսում անել, թե ինչ ձևաչափով կլինի կոալիցիան ներկայացնող կուսակցությունների մասնակցությունը ԱԺ առաջիկա ընտրություններում: Դա կլինի դաշինքի ձևով, կամ կուսակցություններն առանձին կմասնակցեն, երկու սցենարներն էլ հնարավոր են:


Չե՞ք կիսում նաև այն տեսակետը, որ հուշագրի ստորագրմամբ իշխանությունն իր կամքն է թելադրում հասարակությանը:


Քաղաքական գործունեության շրջանակներում կուսակցությունները կիրառում են զանազան քաղաքական գործիքներ իրենց նպատակներին հասնելու և իրենց ծրագրերն իրականացնելու համար: Այս համատեքստում եթե դիտարկենք կոալիցիոն հուշագրի ստորագրումը, ես դրանում որևէ վտանգ չեմ տեսնում հասարակության համար, առավել ևս որևէ թելադրանքի մասին խոսք անգամ չի կարող լինել: Ընդ որում, ընդդիմությունը ներկայացնող միաբևեռ քաղաքական ուժերը նույնպես կարող են կոալիցիաներ կազմել: Ընդհանուր առմամբ, քաղաքական համախմբումը ծրագրերի և գաղափարների շուրջ ես համարում եմ միանգամայն ընդունելի քաղաքական մոտեցում: Ավելին, վստահ եմ, որ որքան քաղաքական ուժերը համախմբված ներկայանան հասարակությանը ընտրություններից առաջ, այնքան շարքային ընտրողի համար ավելի հեշտ կլինի ընտրել:


Բոլոր դեպքերում քաղաքական պայքարը միշտ պետք է իրականացնել Սահմանադրության և օրենքների շրջանակում, ժողովրդավարության սզբունքներին համապատասխան:


Հայտնի է, որ երկար տարիներ արտասահմանում եք ուսանել: Գիտեք ինչ բան է իրական պառլամենտարիզմը: Հիմա խոսվում է, որ օլիգարխներին, քրեականներին պետք է արգելվի խորհրդարան մտնել: Կիսո՞ւմ եք այդ տեսակետը: Ըստ ձեզ, ի՞նչ խորհրդարան պետք է ձևավորվի Հայաստանում, որ ժողովրդի իրական տրամադրվածությունն արտահայտի:


Իսկապես տևական ժամանակ ուսանել եմ արտերկրում և հնարավորություն եմ ունեցել գտնվելու նաև տարբեր երկրների խորհրդարաններում: Շատ դժվար է զուգահեռներ անցկացնել, հատկապես խորհրդարանական հին ավանդույթներ ունեցող երկրների խորհրդարանների հետ, մանավանդ որ` Հայաստանի խորհրդարանը չունի շատ մեծ պատմություն: Խորհրդարանական ինստիտուտի զարգացման առումով Հայաստանը դեռ մեծ ճանապարհ ունի անցնելու, և այս համատեքստում անհրաժեշտ եմ համարում նաև սահմանադրական փոփոխությունները, որոնց արդյունքում կմեծացվի խորհրդարանի դերը իշխանությունների համակարգում և կհստակեցվեն խորհրդարանի վերահսկողական գործառույթի սահմանադրական հիմքերը:


Ինչ վերաբերում է խորհրդարանից հասարակության ակնկալիքների բավարարմանը և խորհրդարանում հասարակության տարբեր խավերի շահերի արտահայտմանը, ապա կարծում եմ, որ դրա համար, ինչպես վերը նշեցի, ամենակարևոր պայմանը ազատ և արդար ընտրություններն են: Առանց դրա` մենք չենք կարող ունենալ հանրության վստահությունը վայելող խորհրդարան: Եթե խորհրդարանի նկատմամբ չկա հանրային վստահություն, ապա ինչպիսի օրենքներ էլ ընդունվեն, դրանք չեն կարող հասարակության կողմից համարժեք վերաբերմունքի արժանանալ: Կարևորում եմ ինչպես լավ օրենքների ընդունումը, այնպես էլ դրանց պատշաճ կատարումը:


Իսկ անձերի փոփոխությունը այս կոնտեքստում ի՞նչ դրական փոփոխությունների կարող է հանգեցնել:


Կուսակցությունների կողմից պատգամավորության թեկնածուների ընտրությունը և առաջադրումը ընտրական գործընթացի հետ կապված կարևորագույն խնդիրներից մեկն է: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում, թե ինչպիսի ցուցակով ներկայանա հասարակությանը: Նախորդ ընտրությունների ժամանակ ներկայացված ցուցակների, ինչպես նաև առաջադրված կամ սատարված թեկնածուների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանց թվում եղել են թե՛ խոշոր տնտեսվարող գործիչներ, թե՛ տեղական հեղինակություններ, ովքեր այս կամ այն չափով աջակցել են տվյալ կուսակցությանը կոնկրետ ընտրատարածքում: Ինձ համար նկատելի է կուսակցությունների անկեղծ ցանկությունը ԱԺ առաջիկա ընտրություններում որպես պատգամավորության թեկնածու առաջադրել և պաշտպանել արհեստավարժ մարդկանց, քաղաքական գործիչների` ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու, իրավաբանների, տնտեսագետների, քաղաքագետների, այնպիսի մարդկանց, ում հիմնական առաքելությունը կլինի օրենսդրական գործունեությունը: Կարծում եմ` այսպիսի մարդկանց անհրաժեշտություն ունի այսօր խորհրդարանը: Մնում է միայն հավատալ և հուսալ, որ առաջիկա ընտրությունների արդյունքներով ԱԺում կլինեն հիմնականում այնպիսի մարդիկ, ովքեր ոչ միայն պատգամավոր դառնալու ցանկություն կունենան, այլև կունենան համապատասխան կարողություններ և հմտություններ: Այս երեք տարրերի ամբողջությունը կարևոր է, որպեսզի ունենանք այնպիսի օրենսդիր մարմին, որը մեծ հեղինակություն կվայելի հասարակության շրջանում:


Ինչևէ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրելո՞ւ եք ձեր թեկնածությունը, և եթե այդ ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ապա ա՞յդ ընտրատարածքում կառաջադրվեք, թե՞ մեկ այլ:


Այո, ցանկություն ունեմ կրկին առաջադրվելու ԱԺ պատգամավորության թեկնածու: Թե որ ընտրատարածքում կառաջադրվեմ, այս պահին չեմ կարող միանշանակ պատասխան տալ: Նախևառաջ պետք է հաշվետու լինեմ իմ ընտրողների առջև: Ընտրողների հետ հանդիպումների ընթացքում կփորձեմ պարզել, թե որքանով եմ կարողացել բավարարել նրանց ակնկալիքները: Եթե զգամ ընտրողների աջակցությունը, ապա կառաջադրվեմ այն նույն ընտրատարածքում, որտեղից ընտրվել եմ ԱԺ պատգամավոր 2009թ. դեկտեմբերի 6-ին: Թեև չեմ բացառում, որ կարող են լինել նաև ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցության այլ ձևեր:


Ինչ վերաբերում է Հակոբ Հակոբյանի թեկնածության առաջադրմանը, ապա այս պահի դրությամբ ես տեղյակ չեմ` արդյոք նա ցանկություն ունի՞ առաջադրվելու որպես պատգամավորության թեկնածու: Անկախ այն հանգամանքից Հակոբ Հակոբյանը կառաջադրի իր թեկնածությունը, թե ոչ, միևնույն է, մեր փոխադարձ հարգալից վերաբերմունքը կպահպանվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում