Այս մրցաշրջանը վերջինը կլինի Ֆրենկի համար Լոնդոնի «Չելսի»-ի կազմում:
«Ազնվականները» հասկացրել են անգլիացի ֆուտբոլիստին, որ չեն պատրաստվում նոր պայմանագիր կնքել նրա հետ: Այդպիսով՝ Լեմպարդը կարող է ազատ բանակցություններ վարել ցանկացած ակումբի հետ:
«Ֆրենկն ընդունել է ակումբի որոշումը, բայց ցանկանում է ավարտել այս մրցաշրջանը լոնդոնյան թիմի կազմում՝ անելով իր ուժերի սահմաններում հնարավորը՝ «Չելսի»-ին հաղթանակներ բերելու համար»,- ասել է Ֆրենկի գործակալը:









































