Իտալիայի առաջնության առաջիկա հանդիպումները կարող են ավելի գեղեցիկ լինել: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, 32-ամյա իտալուհի մոդել Կլաուդիա Ռոմանին պատրաստվում է իր կարիերայում նոր էջ բացել: Վերջինս քննություններ է հանձնել և հնարավորություն ստացել վարել Ա և Բ Սերիայի մի շարք հանդիպումներ:
Նշենք, որ Ռոմանին մի քանի ամիս պատրաստվում էր այդ քննություններին: Բացի այդ, նա Հելոուինի ժամանակ ներկայացել էր մրցավարի մարզահագուստով: Ավելի վաղ իտալուհի մոդելին նկատել էին «Միլան»-ի մարզաշապիկով:










































