Եգիպտոսում զինվորականներին հաջողվել է կանխել ահաբեկչությունը Սինայի Ռաֆահ քաղաքում գտնվող ղպտիական եկեղեցիներից մեկում: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, ծայրահեղականները մտադիր են եղել ահաբեկչությունն իրականացնել Սուրբ Ծնունդի գիշերը:
Բանակային պարեկը եկեղեցու մոտ հայտնաբերել է առանց պետհամարանիշների երկու մեքենա: Երբ զինվորները փորձել են խուզարկել կասկածելի տրանսպորտը, մեքենաներից մեկում գտնվող գրոհայինները դիմել են փախուտսի՝ թողնելով մյուս մեքենան:
Ավտոմեքենայում հայտնաբերվել է մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր, հրազեն և զինամթերք:
Հիշեցնենք, որ 2011թ. հունվարի 1-ին Եգիպտոսի՝ մեծությամբ երկրորդ Ալեքսանդրիա քաղաքի ղպտի եկեղեցու մոտ տեղի ունեցած պայթյունը խլել էր 24 մարդու կյանք: Մինչև հիմա հայտնի չէ, թե ով է կրում հանցագործության պատասխանատվությունը:











































