Իտալական ոսկերչական Caviar բրենդը հայտարարել է նոր սմարթֆոնի պրեմիերայի մասին՝ նվիրված ՌԴ նախագահին, հայտնում է korrespondent.net-ը:
Իտալացի վարպետները ներկայացրել են ոսկե սմարթֆոն՝ iPhone 6-ի հիման վրա ու տիտանե iPhone 6 Plus՝ Պուտինի հսկայական դիմանկարով:
Շարքը պատրաստվել է ի պատիվ Ռուսաստանի նախագահի՝ Forbes ամսագրի վարկածով աշխարհի ամենաազդեցիկ մարդը ճանաչվելու կապակցությամբ:
Պուտինի պատկերով iPhone 6-ի նոր շարքի դիզայնը իրականացվել է բարելյեֆի տեխնիկայով:
Նման եղանակով իրականացվել է նաև Ռուսաստանի զինանշանը:
1 հեռախոսի պատրաստման համար հարկավոր է 5-օրյա բազմափուլ աշխատանք, այդ իսկ պատճառով պատրաստվել է ընդամենը 299 օրինակ, հայտնել են ոսկերիչները:











































