Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի 2014թ. առաջնությունը:
69 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վանիկ Ավետիսյանը 13-րդն է պոկում վարժությունում: Նա առաջին մոտեցմամբ գլխավերևում է պահել 137, այնուհետև՝ 141 կգ ծանրաձողը: Վանիկը ձախողել է երրորդ մոտեցումը՝ չկարողանալով հաղթահարել 143 կգ-ը:
Նշենք, որ այս վարժությունում մեր ծանրորդի անձնական ռեկորդը կազմում է 144 կգ:
Վարժության հաղթող դարձավ և փոքր ոսկե մեդալ նվաճեց Չինաստանը ներկայացնող Հուի Լիաոն: Նա համաշխարհային ռեկորդ սահմանեց՝ գլխավերևում պահելով 166 կգ-ը: Նախորդ ռեկորդը կազմում էր 165 կգ: Հավելենք, որ մրցաշարն օլիմպիական վարկանիշային է:







































