Հետազոտողների միջազգային խումբը MUSE ընդունիչի օգնությամբ, որը տեղակայված է Չիլիի հյուսիսի վիթխարի աստղադիտակի վրա, կարողացել է անել պարուրաձև ESO 137-001 գալակտկայում տիեզերական աղետի՝ առայժմ լավագույն լուսանկարը: Այս մասին հայտնում է Eureka-ն՝ նշելով, որ ներկայումս գալակտիկան կորցրել է իր գազային զանգվածի զգալի մասը:
ESO 137-001 պարուրաձև գալակտիկան գտնվում է Երկրից 200 մլն լուսատարի հեռավորության վրա: Նոր դիտարկումներն առաջին անգամ թույլ են տվել ի հայտ բերել գալակտիկայի կողմից կորցվող գազի շարժումը: Գալակտիկան մեծ արագությամբ մխրճվում է գալակտիկաների ընդարձակ կուտակման մեջ: Այս արդյունքները թույլ կտան բացահայտել վաղուց ինտրիգային դարձած խնդիրը, թե ինչու են գալակտիկական կուտակումներում դադարում աստղագոյացման գործընթացները:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ESO 137-001-ի ծայրամասերն արդեն լիովին զրկված են գազից, սակայն գալակտիկայի կենտրոնում ձգողականությունը դեռևս բավականին ուժեղ է՝ գազի էական մասը պահպանելու համար:








































