Նիգերիայի հյուսիս-արելյան Պոտիսկում քաղաքի դպրոցում հզոր պայթյուն է որոտացել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով տեղի բնակիչներին: Զոհերի և վիրավորների թիվը ճշգրտվում է:
Հաղորդվում է, որ պայթուցիկը գործարկվել է տղաների համար գիտատեխնիկական դպրոցում:
Ենթադրաբար, պայթյունը կազմակերպել են Նիգերիայում գործող «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման գրոհայինները:
Անցած շաբաթ առնվազն 29 մարդ է զոհվել Նիգերիայում շիա միջոցառման ժամանակ մահապարտի գործարկած պայթյունի հետևանքով:











































