«Նապոլի»-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Լորենցո Ինսինյեն ծնկի վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել 2 ամսով: Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն:
23-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Իտալիայի Ա Սերիայի 11-րդ տուրում կայացած «Ֆիորենտինա»-ի հետ խաղում (1:0) և փոխարինվել 25-րդ րոպեին: Առաջիկա օրերին ֆուտբոլիստը կրկին բուժզննում կանցնի:
Ընթացիկ մրցաշրջանում Ինսինյեն «Նապոլի»-ի կազմում անցկացրել է 15 խաղ՝ խփելով 1 գոլ ու կատարելով 3 գոլային փոխանցում:







































