Արգենտինայի առաջնության 15-րդ տուրի շրջանակներում կայացած «Բելգրանո»-«Դեֆենս ի Խուստիսիկ» հանդիպման ժամանակ տանտերերի երկրպագուն գոլը տոնելու ժամանակ տրիբունայից վայր է ընկել:
25 մետր բարձրություն ունեցող տրիբունայից ընկած 22-ամյա տղամարդն անմիջապես հիվանադանոց է տեղափոխվել:
Սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Ստացված վնասվածքներից երկրպագուն մահացել է:









































