Նոյեմբերի 9-ին Մեծ Բրիտանիան հարգում է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների, ինչպես նաև վերջին զինված հակամարտությունների զոհերի հիշատակը, տեղեկացնում է spletnik.ru-ն:
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը, դքսուհի Քեթրինը, թագավորական ընտանիքի այլ անդամներ, երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը և այլ առաջատար քաղաքական գործիչներ մասնակցել են սգո արարողություններին:
Օրվա հիմնական արարողությունը դափնիների տեղադրումն է Լոնդոնի կենտրոնում՝ խորհրդանշական Կենոտաֆի հուշարձանի մոտ:
Բացի դրանից՝ Լոնդոնի փողոցներում երթի էին դուրս եկել հազարավոր բրիտանացի վետերաններ:
Այս տարի Հիշատակի օրը մթագնվել էր թագուհու վրա հարձակումների մասին հաղորդագրություններով:
Հիշեցնենք, որ պաշտոնապես Հիշատակի օրը տոնվում է նոյեմբերի 11-ին, քանի որ Առաջին համաշխարհային պատերազմը ավարտվել է 1918թ. 11-րդ ամսվա ժ. 11-ին:
















































