Ռուսաստանի Սոչի քաղաքում շարունակվում է աշխարհի չեմպիոնական մրցախաղը Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) և Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) միջև:
2-րդ տուրում Կարլսենն առավելության է հասել Անանդի նկատմամբ, ու առաջին 2 տուրերից հետո հաշիվը 1.5:0.5 է: Այսօր հանգստյան օր է: Վաղը կկայանա 3-րդ տուրը:
Հիշեցնենք, որ մրցախաղը կազմված է 12 պարտիայից: Ոչ-ոքիից հետո կնշանակվի 4 պարտիայից բաղկացած թայ-բրեյք: Մրցախաղն ավարտվելու է նոյեմբերի 25-ին:
Մրցանակային ֆոնդը կազմում է 1 մլն եվրո: 60%-ը կհատկացվի հաղթողին, 40%-ը` պարտվողին: Եթե հաղթողը որոշվի թայ-բրեյքի արդյունքում, գումարի բաշխման հարաբերակցությունը կկազմի 55%:45%:






































