Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան հաստատեց, որ ակումբը հետաքրքրվում է «Շանհայ Շենհուա»-ի 34-ամյա հարձակվող Դիդյե Դրոգբայի ծառայություններով:
«Մենք քննարկում ենք այդ տեղափոխության հարցը: Փորձում ենք հասկանալ՝ կարող ենք բավարարել նրա պահանջները, թե ոչ: Եթե լուծենք ֆինանսական հարցերը, կխոսենք նաև Կոնտեի հետ:
Մենք շարունակում ենք տարբերակներ փնտրել ակումբի համալրման ուղղությամբ, քանի որ «Յուվենթուս»-ը ցանկանում է կրկին նվաճել Չեմպիոնների Լիգայիօ գավաթը»:






































