Ryno Microcycle-ը սեգվեյի և մոնոցիկլի հիբրիդ է, որով երթևեկելը, որքան էլ զարմանալի է, շատ անվտանգ է: Այն ունի էլեկտրական շարժիչ, որը մեկ լիցքավորմամբ կարող է անցնել 40 կմ՝ զարգացնելով 30 կմ/ժ արագություն, ինչը միանգամայն բավարար է քաղաքով երթևեկելու համար: RYNO Motors ընկերության կողմից ստեղծված մարտկոցը լիցքավորելու համար պահանջվում է 90 րոպե:
Ryno-ն ղեկավարման առումով փոքր-ինչ նման է դասական մոտոցիկլետին՝ ղեկին կա ձեռքով արգելակ և գազի «բռնակ»: Այն օժտված է ավտոմատ հավասարակշռության յուրօրինակ համակարգով, որի շնորհիվ շատ կայուն է և կողքի չի շրջվում նույնիսկ այն դեպքում, երբ շարժվում է փոքր արագությամբ:








































