Հանրաճանաչ Pink Floyd ռոք խումբը թողարկել է հրաժեշտի ալբոմ՝ The Endless River: Այս մասին ասվում է խմբի կայքում:
Խմբի պաշտոնական անդամներ Դևիդ Գիլմորը և Նիք Մեյսոնն ալբոմը թողարկել են ի հիշատակ խմբի մահացած ստեղնաշարահար Ռիք Ռայթի: Գիլմորը, Մեյսոնը և Ռայթն ալբոմի համար նյութերը ձայնագրել են դեռևս 1993-ին, սակայն այս կոմպոզիցիաներն այդպես էլ չեն հրապարակվել:
Նշվում է, որ ալբոմը հիմնականում բաղկացած է գործիքային կոմպոզիցիաներից:










































