Եվրոպական 33 լեզուներին սպառնում է շատ լուրջ վտանգ, ընդ որում՝ դրանցից 13-ը շատ շուտով կանհետանան: Այս մասին գրում է The Independent բրիտանական պարբերականը:
Պարբերականն օգտվել է միջազգային զբոսաշրջային տեղեկատվական պորտալի՝ Gouero-ի տվյալներից, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեղեկատվության հիման վրա ներկայացրել է «անհետացող» կամ «վտանգի մեջ գտնվող» գտնվող լեզուների ցուցակը:
Դրանցից առաջինների թվին են պատկանում այն լեզուները, որոնցով խոսում են միայն ամենաավագ սերնդի առանձին ներկայացուցիչներ, այնինչ նրանց երեխաներն արդեն նրանց չեն հասկանում: Երկրորդի դեպքում այդ լեզուներով խոսում են ավելի երիտասարդ մարդիկ, սակայն շատ հազվադեպ:
Այս առումով ամենածանր վիճակում է գերմաներենի գոթական բարբառը: Լեզուն կրողների թիվն անհայտ է:
Ընդամենը 6 մարդ է խոսում Ուկրաինայի արևմուտքում տարածված կարաիմերեն լեզվի գալիերեն բարբառով:
787 մարդ է խոսում սաամերեն լեզվով:
Վերոնշյալ երկու ցուցակներում առկա են 8 ժողովուրդների լեզուներ, որոնք ապրում են Ֆրանսիայում, 4-ը՝ Մեծ Բրիտանիայում, 3-ը՝ Շվեդիայում, ինչպես նաև Խորվաթիայի, Բուլղարիայի, Իտալիայի, Հունաստանի, Գերմանիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Լատվիայի էթնոսների լեզուները:










































