Սկանդալային դերասան Մակոլեյ Կալկինը հերթական անգամ է մահացել, եթե հավատանք համացանցում հայտնված լուրերին, գրում է viva.ua-ն:
Դերասանը, որը հայտնի է թմրանյութերի և ալկոհոլի նկատմամբ իր կախվածությամբ, դարձյալ ԶԼՄ-ների խաբեության զոհն է դարձել:
Համացանցում հայտնվել էր տեղեկություն, թե նա իբր մահացած է հայտնաբերվել Մանհեթենի իր բնակարանում:
«Տանը միայնակ» ֆիլմի աստղի մահվան մասին լուրն արագ տարածվել էր Facebook-ում ու Twitter-ում:
Ավելի ուշ պարզվել էր, որ լուրը կեղծ է: Դերասանը ողջ-առողջ է:











































