Իրանի իշխանությունները զբաղվում են ծրագրային նոր ապահովման մշակմամբ, որը թույլ կտա վերահսկել սոցիալական ցանցերի աշխատանքը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանության ղեկավար, գեներալ Իսմայիլ Ահմադի Մողադամին:
Նրա խոսքերով՝ նոր ծրագրային ապահովումը թույլ կտա պաշտպանել իրանցիներին վնասակար օնլայն-կոնտենտից և միևնույն ժամանակ օգտատերերին թույլ կտա վայելել համացանցի առավելությունները:
Ոստիկանության ղեկավարը չի հստակեցրել, թե Իրանի իշխանությունները երբ են սկսելու կիրառել նոր ծրագրային ապահովումը, և որ սոցիալական ցանցերն են վերահսկվելու:
Իրանում ներկա պահին ճանաչում են վայելում մասնավորապես Facebook և Twitter սոցիալական կայքերը:









































