Կոլումբիայում Հոնդուրասի նախկին դեսպանը, որը պաշտոնաթող է եղել դեսպանության շենքում մարմնավաճառների մասնակցությամբ երեկույթի շուրջ առաջացած սկանդալից հետո, ճանաչել է իր պատասխանատվոթյունը միջադեպի համար և ներողություն խնդրել: Այս մասին հյատնում է RIA Novosti-ն:
Սկանդալային երեկույթը տեղի էր ունեցել դեկտեմբերի վերջին, երբ դեսպանության աշխատակիցներից մեկը երեկույթ էր կազմակերպել՝ հրավիրելով երկու մարմնավաճառի: Նրանց դեմ Կոլումբիայի անվտանգության ուժերը հետախուզում են հայտարարել: Հյուրերը կարող են դիվանագիտական առաքելության շենքից երկու համակարգիչ գողացած լինել:
Դիվանագետն ավելի վաղ հայտարարել էր, որ այդ իրադարձությունների հետ ամիջական կապ չունի, քանի որ այդ ժամանակ գտնվել է Կոլումբիայի սահմաններից դուրս՝ ԱՄՆ-ում: Սակայն նա հրաժարական է տվել Հոնդուրասի արտգործնախարար Արտուրո Կորալեսի պահանջով: Նախկին դեսպանի խոսքով՝ աղջիկները չէին կարող հայտնվել ո´չ իր, ո´չ էլ ռազմական կցորդի կաբինետում:







































