Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, այնուամենայնիվ, կլքի իր ներկայիս ակումբը: Այդ մասին բրիտանական լրատվամիջոցներին է հայտնել ֆուտբոլիստի գործակալ Սթիվ Կատները:
««Չելսի»-ի ներկայացուցիչները հանդիպել են ինձ աշխարհի ակումբային առաջնության ժամանակ, այնուհետև նաև «Էվերթոն»-ի դեմ խաղից հետո: Նրանք պարզ հասկացրին, որ չեն պատրաստվում նոր պայմանագիր առաջարկել Լեմպարդին: Դեռևս ոչինչ չի փոխվել:
Ֆրենկը պարզապես ստիպված է ընդունել այս իրողությունը և սիրելի ակումբի համար ընթացիկ մրցաշրջանն ավարտել այնքան լավ, որքան դա հնարավոր է»,- ասել է գործակալը:









































