Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ծանոթացել է Չոնսոնի դեղագործական ֆաբրիկայի արտադրանքին՝ հաղորդում է TASS-ը։
Կորեայի Աշխատանքային կուսակցության առաջին քարտուղարն ու Պաշտպանության պետական հանձնաժողովի առաջին նախագահը կոչ է արել այդ ձեռնարկության աշխատակիցներին, որոնք իրենց տրամադրության տակ ունեն արդիական տեխնիկական բազա, «արտադրել կորեական նմուշի ավելի արդյունավետ դեղամիջոցներ»։
Ինչպես ընդգծել է Կիմ Չեն Ինը, ձեռնարկության կոլեկտիվը պարտավոր է իր գործունեության մեջ «լիովին օգտագործել առողջապահության սոցիալիստական համակարգի առավելությունները, արտադրության մեջ ներդնել առաջատար գիտատեխնիկական մեթոդներ, ընդլայնել արտադրանքի տեսականին»։ Նա նաև հիշեցրել է Հյուսիսային Կորեայի դեղագործական արդյունաբերության հիմքը դրած Կիմ Չեն Իրի ավանդի մասին։








































