Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ իր թիմին այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում անհրաժեշտ է համալրում մեկ-երկու խաղացողների տեսքով:
«Կկարողանա՞ արդյոք թիմը գլուխ հանել ծանր գրաֆիկից: Այո, եթե մեզ չխանգարեն վնասվածքները: Այսօր տանն էին մնացել մեր խաղացողներից 4-ը, բացի այդ դաշտ դուրս չեկան Կոկլենը, Ռոսիցկին, Օքլեյդ-Չեմբերլեյնը: Դիաբին շուտով կվերադառնա: Կկարողանա՞նք գլուխ հանել: Ինչու՞ ոչ, եթե մեկ-երկու խաղացող էլ համալրեն թիմի կազմը:
Նախ պետք է պահել ներկա կազմը: Մենք կորցրեցինք Շամախին ու Ջուրուին (նրանք վարձակալական հիմունքներով կխաղան «Վեսթ Հեմ»-ում ու «Հանովեր»-ում – խմբ.), այդ իսկ պատճառով մենք մեկ-երկու նորեկների համար տեղ ունենք», – ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:








































